Hayasa Hotel Yerevan | Official Site
0%

Տեսարժան վայրեր Հայասա բնակարանների մոտակայքում, որոնք պետք է անպայման այցելել

Տեսարժան վայրեր Հայասա բնակարանների մոտակայքում, որոնք պետք է անպայման այցելել
author
Diana Minasyan
09/06/2025

Հայասայի բնակարաններում մնալով՝ դուք հայտնվում եք Երևանի հենց սրտում՝ քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Անկախ նրանից՝ սա ձեր հերթական այցն է, թե առաջիը, կան վայրեր, որոնք պետք է անպայման տեսնել։ Եվ լավ նորությունն այն է, որ դրանք բոլորը գտնվում են բնակարաններից մի քանի մետր հեռավորության վրա։

 

Հանրապետության հրապարակ (3 րոպե՝ ոտքով)

Քաղաքի սիրտը՝ Հանրապետության հրապարակը, հայտնի է իր շքեղ ճարտարապետությամբ և երաժշտական շատրվաններով։ Այցելե՛ք այստեղ ցերեկը՝ շրջելու պատմական շենքերի կողքով, կամ երեկոյան՝ վայելելու գունեղ շատրվանների շոուն և քաղաքի աշխույժ մթնոլորտը։
Մի մոռացեք այցելել նաև Հայաստանի պատմության թանգարանն, որը հենց հրապարակում է։

 

Կասկադ համալիր (15 րոպե՝ ոտքով)

Այս հսկայական սանդուղքներով համալիրն ու արվեստի կենտրոնը բացում են հիասքանչ տեսարաններ դեպի Երևան և Արարատ լեռը։ Ներսում գործում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որտեղ ներկայացված են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ։

Բարձրացե՛ք վեր՝ վայելելու մայրամուտի անկրկնելի տեսարանը։ Իսկ, եթե չեք ցանկանում այդքան քայլել կարող եք օգտվել համալիրի ներսում գտնվող շարժասանդուղքից:

 

Վերնիսաժի շուկա (6 րոպե՝ ոտքով)

Փնտրու՞մ եք յուրօրինակ հուշանվերներ՝ հայկական հոգով ու ոճով: Այս բացօթյա շուկան լցված է տեղական արվեստով, ձեռագործ արհեստներով և հայկական ավանդական գանձերով:

Կանխիկ գումար ունեցե’ք և մի վախեցե’ք մի փոքր սակարկել, դա փորձի մի մասն է:

Posted in Հետաքրքիր վայրեր, Ճանապարհորդություն

Write a comment